Չինաստանից տարհանված Գերմանիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավարակ
Չինաստանից տարհանված Գերմանիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավարակ

Չինաստանից տարհանված Գերմանիայի քաղաքացիներից երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավարակ: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Չինաստանից Գերմանիա են տեղափոխել 124 քաղաքացու: Նրանցից 11-ը մնացել են կլինիկայում: Մեկի մոտ կասկածում են կորոնավարակով վարակվելը, իսկ 10-ը հոսպիտալացվել են այլ պատճառներով:

Մյուս 113 ուղևորները տեղափոխվել են կարանտին: Վերջերս նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավարակ: Վարակվածները տեղափոխվել են Ֆրանկֆուրտի հիվանդանոց: