Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա ոտք չպետք է դնի. Միխեիլ Սաակաշվիլի
Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա ոտք չպետք է դնի. Միխեիլ Սաակաշվիլի

Անհապաղ պետք է արգելվի Չինաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան՝ ցամաքային, ծովային և օդային սահմաններով, սա հանձնարարական չէ, եթե Իվանիշվիլիի մոտ խիղճ մնացել է նա պետք է դա անի անհապաղ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ՝ Միխեիլ Սաակաշվիլին:

«Շարունակվում է Չինաստանից Վրաստան քաղաքացիների այցելությունը, Վրաստանի իշխանությունները իրենց պահում են ծայրաստիճան անպատասխանատու, և ոչինչ չէր լինի, եթե չվերաբերեր  ձեզանից յուրաքանչյուրին ՝ մեր երեխաներին, ովքեր այս մահացու հիվանդության ռիսկի տակ են: Անմիջապես այսօր ՝ վաղը առավոտյան, անհապաղ պետք է արգելվի Չինաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան՝ ցամաքային, ծովային և օդային սահմաններով, սա հանձնարարական չէ, եթե Իվանիշվիլիի մոտ խիղճ մնացել է նա պետք է դա անի անհապաղ: Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա ոտք չպետք է դնի, քանի դեռ չկա համաճարակի սպառնալիք, և կա զանգվածային տարածման մեծ վտանգ, այդ թվում Վրաստանում»,- ասել է Սաակաշվիլին: