Չինաստանի կառավարության որոշմամբ, երկրում արգելվել է «Բի Բի Սի Վոռլդ նյուսի» գործունեությունը
Չինաստանի կառավարության որոշմամբ, երկրում արգելվել է «Բի Բի Սի Վոռլդ նյուսի» գործունեությունը

Չինաստանի կառավարության որոշմամբ, երկրում արգելվել է «Բի Բի Սի Վոռլդ նյուսի» գործունեությունը: Որոշումը կայացվել է Չինաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության վարչակազմի կողմից այն բանից հետո, երբ բրիտանական կարգավորիչը դադարեցրեց չինական հեռուստատեսության արտոնագիրը: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերը»:

Չինաստանի կարգավորողի կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Բի Բի Սի Վոռլդ նյուսը» խախտում էր կանոնակարգերը, քանի որ հեռուստաալիքի լուրերը հարցեր են առաջացնում և վնասում Չինաստանի ազգային շահերին:

Անգլալեզու «Բի Բի Սի Վոռլդ նյուսը» չէր ընդգրկվում չինական մալուխային ալիքների ցուցակում, չնայած այն հասանելի էր տարբեր հյուրանոցներում: