Չինաստանի Հուբեյ գավառում նոր կորոնավարակից զոհված մարդկանց թիվը հասել է 1310-ի
Չինաստանի Հուբեյ գավառում նոր կորոնավարակից զոհված մարդկանց թիվը հասել է 1310-ի

Չինաստանի Հուբեյ գավառում, նոր կորոնավարակից զոհված մարդկանց թիվը հասել է 1310-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում շրջանում մահացել է 242 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Հուբեյի գավառում, որը հանդիսանում է կորոնավարակի տարածման էպիկենտրոն, վարակված է ավելի քան 48 200 մարդ: Բուժվել է 3441-ը:

Չինաստանի իշխանությունների տվյալներով, բժշիշկների դիտարկման տակ է մոտ 77 000 մարդ, ովքեր կապ են ունեցել վարակվածների հետ:

Կորոնավարակի տարածման ֆոնին, Չինաստանի կառավարության հրամանով, Հուբեյի գավառ է ուղարկվել լրացուցիչ 2600 բժիշկ: