Չինաստանի Ցինդաո քաղաքից Ադրբեջանի ուղղությամբ է մեկնել առաջին բեռնատար գնացքը, որի բեռի մի մասը հասնելու է Վրաստան
Չինաստանի Ցինդաո քաղաքից Ադրբեջանի ուղղությամբ է մեկնել առաջին բեռնատար գնացքը, որի բեռի մի մասը հասնելու է Վրաստան

Չինաստանի Ցինդաո քաղաքից Ադրբեջանի ուղղությամբ է մեկնել առաջին բեռնատար գնացքը, որի բեռի մի մասը հասնելու է Վրաստան: Այս մասին տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով  «Ադի Կոնտեյներ» ընկերության վրա:

տարածված լրատվությամբ, Չինաստանի Ցինդաո քաղաքից 50 բեռնարկղեր կժամանեն Ղազախստանի Ակտաու նավահանգիստ, ապա ՝ Բաքու: Ավելի ուշ 15 բեռնարկղեր կուղարկվեն Թբիլիսի:

Նախագիծն իրականացվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային կոնսորցիումում ներգրավված ընկերությունների հետ համատեղ: 2021 թվականին նախատեսվում է Չինաստանից Ադրբեջան ուղարկել մինչև 50 բեռնարկղային գնացք: