Չինացի բժիշկը, ով անցած տարի դեկտեմբերին զգուշացնում էր նոր կորոնավարակի մասին, մահացել է այս վարակից
Չինացի բժիշկը, ով անցած տարի դեկտեմբերին զգուշացնում էր նոր կորոնավարակի մասին, մահացել է այս վարակից

Չինացի բժիշկը, ով կորոնավարակի մասին հասարակությանը զգուշացնում էր 2019 թվականի դեկտեմբերին, մահացել է նույն վարակից: Լրատվությունն այս մասին տարածում է «Սի Էն Էնը»:

Տարածված լրատվությամբ, սկզբում նա տեղական սոցիալական ցանցով զգուշացրել է գործընկերներին, սպասվող համաճարակի մասին, որից հետո նրան կանչել էին ոստիկանություն, մեղադրել կեղծ լրատվություն տարածելու մեջ և նախազգուշացրել:

Լի Վենլայնը կլինիկա է տեղափոխվել հունվարի 12-ին: Վարկածներից մեկի համաձայն, նա վարակվել է հիվանդանոցում: Փետրվարի 1-ին հաստատվել էր, որ բժիշկը վարակված է կորոնավարակով: