Չիլիում հրդեհի հետևանքով այրվել է առնվազն 120 տուն
Չիլիում հրդեհի հետևանքով այրվել է առնվազն 120 տուն

Չիլիում հրդեհի հետևանքով այրվել է առնվազն 120 տուն: Հրդեհը բռնկվել է Վալպարայսո քաղաքում: Տեղի ունեցածի պատճառով տարհանել են բնակչությանը:

Հրդեհի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել 90 000 բաժանորդ: Տեղում մոբիլիզացված էր հրշեջ ծառայության մի քանի խումբ: Ինչպես հայտարարել է Վալպարայսո քաղաքի քաղաքապետը, կրակը հավանաբար, հատուկ կազմակերպվել էր, իսկ դրա տարածմանը նպաստել են օդերևութաբանական պայմանները:

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն չի տարածվում: