Չիկագոյում մեկ անձի կողմից իրականացրած մի քանի զինված հարձակման արդյունքում մահացել է առնվազն երեք մարդ
Չիկագոյում մեկ անձի կողմից իրականացրած մի քանի զինված հարձակման արդյունքում մահացել է առնվազն երեք մարդ

Չիկագոյում մեկ անձի կողմից իրականացրած մի քանի զինված հարձակման արդյունքում մահացել է առնվազն երեք և վիրավորվել մի քանի մարդ: Հարձակվողը հրազենից մի քանի կրակոց է արձակել: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

Ըստ Չիկագոյի ոստիկանության վերահսկիչի, կրակոցներն իրականացրել է 32-ամյա Ջեյսոն Նայթինգեյլը: Կասկածյալը մեքենայի կայանատեղիում կրակել է 30-ամյա մի տղամարդու վրա, որը տեղում մահացել է: Ավելի ուշ նա ներխուժել է մոտակա տուն և կրակ բացել շենքի անվտանգության աշխատակցի վրա: Ոստիկանության տվյալներով ՝ կնոջը կրակել են կրծքավանդակի շրջանում և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Կասկածյալը կրակել է նույն շենքում գտնվող 77 տղամարդու վրա, որը այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանության հաղորդմամբ, կարճ ժամանակ անց կասկածյալը զենքի սպառնալիքով իր ծանոթ տղամարդուց շորթել է մեքենայի բանալին և առևանգել մեքենան: Մի քանի ժամում նա ներխուժել է խանութ և սպանել 20-ամյա մի տղամարդու և ծանր վիրավորեց 81-ամյա մի կնոջ: Ավելի ուշ կասկածյալը հարձակվել է 15-ամյա աղջկա վրա, որը նստած էր մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան վարել է դեռահասի մայրը, որը չի տուժել: Վիրավորված դեռահասը ծայրահեղ ծանր վիճակում է:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ջեյսոն Նայթինգեյլը դեռահասի վրա հարձակվելուց հետո վերադարձել է խանութ, որտեղ կրակ է բացել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների վրա: Ոստիկանության վրա հարձակվելուց հետո կասկածյալը փախել է Էվանստոն քաղաք, որտեղ նա ռեստորաններից մեկում պատանդ է վերցրել մի կնոջ ու վիրավորել նրան: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Էվանստոնի ոստիկանությունը կրակ է բացել ավտոկայանատեղիում ենթադրյալ հարձակվողի ուղղությամբ: Կասկածյալը տեղում մահացել է:

Ըստ Չիկագոյի ոստիկանության, պատահարի առթիվ ընթանում է հետաքննություն: Հարձակումների դրդապատճառը դեռ անհայտ է: