Չիկագոյում, հիվանդանոցի տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ
Չիկագոյում, հիվանդանոցի տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ

Չիկագոյում, հիվանդանոցներից մեկի տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ: Տեղեությունն այս մասին տարածում է ամերիկյան մամուլը՝ վկայակոչելով բժիշկներին և ոստիկանությանը:  Մահացածների թվում է անձամբ հարձակվողը, որին իրավապահները սպանել են երկկողմ հրաձգության ժամանակ: Զոհվել է մեկ ոստիկան և հիվանդանոցի երկու աշխատակից:

CNN հեռուստաընկերության տեղեկությամբ, հիվանդանոցի տարածքում կրակ է բացել 32-ամյա տղամարդը: Սկզբում նա ավտոկայանում կրակել է հոսպիտալի աշխատակից կնոջը, որը նախկինում հարձակվողի հարսնացուն էր: Դրանից հետո տղամարդը մտել է հիվանդանոցի շենք և այնտեղ կրակ բացել:

Բժշկական հաստատության տարածքում շարունակվում են քննչական գործողությունները: