Չիչխիտուրի և Ուդաբնո տաճարների կապակցությամբ պատրիարքը դիմում է Գիորգի Գախարիային, Դավիթ Զալկալիանիին և Վախտանգ Գոմելաուրիին
Չիչխիտուրի և Ուդաբնո տաճարների կապակցությամբ պատրիարքը դիմում է Գիորգի Գախարիային, Դավիթ Զալկալիանիին և Վախտանգ Գոմելաուրիին

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը Չիչխիտուրիի և Ուդաբնոյի մենաստանների կապակցությամբ դիմում է վարչապետ, Գիորգի Գախարիային, արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիին, ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրիին և կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար, Զազա Վաշաղմաձեին։

Ողջունում եմ հարգանքով և դիմում ձեզ, մեր կարծիքով բավականին կարևոր հարցով. Գործը վերաբերում է երկու կարևոր տաճարներին֊ Ուդաբնոյին և Չիչխիտուրիին։ Իրավաբանորեն ամեն ինչ պարզ է, Վրաստանի իշխանությունները ադրբեջանական կողմի հետ 1938 թվականի մարտի 5֊7֊ին և 1996 թվականի հունիսի 13֊ին երկկողմանի ձեռք է բերել համաձայնություն, որ պետական սահմանը պետք է սահմանագծել 1936֊1938 թթ.. ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից թողարկված քարտեզի համաձայն։ Համաձայն այս քարտեզի, Ուդաբնոյի և Չիչխիտուրիի մենաստանները գրանցված են Վրաստանի տարածքում ( ի տարբերություն Բերթուբանիի, որը Դավիթ Գարեջիի անբաժանելի մասն է և գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Այդ պատճառով էր, որ Վրաստանի հանրապետության կառավարության N315 որոշմամբ, Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրի տարածքում գտնվող համալիրները  փոխանցվել է պստրիարքարանին։ Այդ գործողությունը իրավական տեսանկյունից ամրապնդվել է 2002 թվականի հոկտեմբերի 14֊ին, Վրաստանի իշխանությունների և Վրաստանի պատրիարքարանի միջև կնքված սահմանադրական համաձայնագրով, որտեղ կարդում ենք. Բոլոր տաճարները, մենաստանները և հողատարածքները եկեղեցու սեփականությունն է, և մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի գործողությունները, որը 2019 թվականին խլել է մեզանից այդ տաճարները, տեղում խոչընդոտում են հավատացյալների և հոգևորականների մուտքին։ Այսպիսով գտնում ենք, որ այդ իրականությունը փոխվել է, ինչին մենք կտրականապես դեմ ենք: Գտնում ենք, որ մեր բարեկամ ադրբեջանցիները ճիշտ կգնահատեն իրավիճակը և կընդունեն արդար որոշում։

Պարոն Գիորգի հույս ունեմ, որ ձեր միջամտությամբ այս հարցը կունենա դրական պատասխան և կվերականգնվի պատմական իրականությունը֊ նշված է պատրիարքի նամակում, որը հրապարակվել է պատրիարքարանի կայքում։

 

Թողնել մեկնաբանություն