Չհամարեք, որ հարցը փորձում եմ ներկայացնել թեթև ձևով, սակայն իմ ցանկությունը մշտապես եղել է բժիշկ, և ոչ թե քաղաքական գործիչ լինելը. Սերգեենկո
Չհամարեք, որ հարցը փորձում եմ ներկայացնել թեթև ձևով, սակայն իմ ցանկությունը մշտապես եղել է բժիշկ, և ոչ թե քաղաքական գործիչ լինելը. Սերգեենկո

Չհամարեք, որ հարցը փորձում եմ ներկայացնել թեթև ձևով, սակայն իմ ցանկությունը մշտապես եղել է բժիշկ լինելը և ոչ թե քաղաքական գործիչ, ինչպես 2012, այնպես էլ 2018 թվականին,- այս մասին  առողջապահության նախարարի թեկնածու Դավիթ Սերգեենկոն լրագրողներին հայտնել է  խորհրդարանում, որտեղ լսում են նախարարի թեկնածուներին:

Հարցին, կմնա, թե ոչ, կառավարության կազմում, որը վարչապետի թեկնածուն ներկայացնելու է երեք շաբաթից, Սերգեենկոն հայտարարում է, որ այդ  հարցով թիմում ընթանում են խորհրդացություններ:

«Թիմում, իհարկե, ընթանում են խորհրդակցություններ կառավարության նորացված կազմի շուրջ, որը խորհրդարանի առջև ներկայանալու է երեք շաբաթից: Այդ խորհրդակցություններին ներգրավված եմ նաև ես: Վստահեցնում եմ, խորը գիտակցում եմ, որ սա հանրության համար կարևոր է և նրանց շահը համապատասխան է: Սակայն ամեն բան իր ձևն ունի և կարծում եմ, վարչապետին պետք է տանք կառավարությունում առաջին խոսքն ասելու իրավունք»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն:

Վրաստանի խորհրդարանում այսօր լսելու են կառավարության անդամության թեկնածուներին:

Նախարարների թեկնածուներին լսելու գրաֆիկը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի բյուրոյի երեկվա նիստին:

Հունիսի 20-ին Քութաիսիում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ խորհրդարանը կքննարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Խորհրդարանը Վրաստանի նախագահին արդեն ուղարկել է արտահերթ նիստ հրավիրելու պահանջ:

Վրաստանի խորհրդարանին վստահություն ստանալու համար կառավարության կազմը ներկայացվել էր երեկ: