Չգիտեմ թե ով է ասպետ, սակայն բոլորի դեմ, ով ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա, նախարարության կողմից կլինի համապատասխան արձագանք. Նաթիա Մեզվրիշվիլի
Չգիտեմ թե ով է ասպետ, սակայն բոլորի դեմ, ով ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա, նախարարության կողմից կլինի համապատասխան արձագանք. Նաթիա Մեզվրիշվիլի

Չգիտեմ թե ով է ասպետ, սակայն բոլորի դեմ, ով ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա, նախարարության կողմից կլինի համապատասխան արձագանք,-այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար, Նաթիա Մեզվրիշվիլին:

«Ոչ մեկ չի խախտի ոստիկանության կողմից բարձրացված պատնեշը և չի կարող բռնություն գործել ոստիկանների վրա: Եթե լինի նման փաստ, դա քրեական հանցանք է և կլինի համապատասխան արձագանք»,-հայտարարել է Մեզվրիշվիլին:

Գործարար Լևան Վասաձեն Վերեյի այգում տեղի ունեցած ցույցին հայտարարել է, որ «Թբիլիսի պրայդի» դեմ Թբիլիսիում կազմվելու են ժողովրդական ստորաբաժանումներ:

Անօրեն խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և դրանում անդամագրվելու փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի առաջին մասով: