Չգիտեմ ինչու է արվել այսպիսի հայտարարություն, սրբազնագույնը մեզ հարցրել է ապագա ծրագրերի մասին
Չգիտեմ ինչու է արվել այսպիսի հայտարարություն, սրբազնագույնը մեզ հարցրել է ապագա ծրագրերի մասին

Չգիտեմ ինչու է արվել այսպիսի հայտարարություն, սրբազնագույնը մեզ հարցրել է ապագա ծրագրերի մասին,-այս հայտարարությունը «ազգային շարժման» նախագահության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն արել է, պատրիարքարանի երեկ տարածած հայտարարությունը մեկնաբանելիս:

«Չգիտեմ ինչու է արվել նման հայտարարություն, սակայն ասել եմ և կրկին կկրկնեմ, սրբազնագույնը մեզ հարցրել է ապագա ծրագրերի մասին, որի վրա մենք պատասխանել ենք, որ միանձնյա համակարգի քայքայումը մեր երկի զարգացման միակ ճանապարհն է, և այդ ճանապարհին ընդիմությունը պետք է լինի իշխանության բաղկացուցիչ մասը: Պատրիարքը մեզ ասել է, որ ընդիմությունը չպետք է լինի ծայրահեղական, այն պետք է զբաղված լինի խորհուրդներ տալով և իշխանություններին քննադատելով, իսկ իշխանությունները չպետք է զբաղված լինեն ընդիմությանը հետապնդելով»,-ասել է Գրիգոլ Վաշաձեն:

Վրաստանի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար, հայր Անդրիա Ջաղմաիձեն երեկ հայտարարել էր, որ «ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն պատրիարքի հետ կապված լրատվությունը փոխանցել է փոփոխված մտքով: Նրա խոսքերով Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ Իլիա երկրորդի հետ նախընտրական ծրագրերը մանրամասն չեն քննարկվել: