Չեխիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երկու մարդ
Չեխիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երկու մարդ

Չեխիայի հյուսիսային մասում Սլավոնովոս գյուղի մոտ ուղղաթիռ է կործանվել: Ավիաաղետի հետևանքով զոհվել է երկու մարդ:

Չեխիայի հանրային հեռարձակողի տեղեկությամբ, ուղղաթիռը ընկել է դաշտում, բնակելի տներից 200 մետր հեռավորության վրա և այրվել:

Ոստիկանության տեղեկությամբ, ուղղաթիռը պատկանում էր մասնավոր ընկերությանը: Ավիաաղետը տեղի է ունեցել փորձնական թռիչքի ժամանակ:

Իրավապահները հետաքննություն են սկսել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: