Չեխիայի վարչապետը հայտարարում է, որ չի ընդունի Միջերկրական ծովով Եվրամիություն այցելած ներգաղթյալներին
Չեխիայի վարչապետը հայտարարում է, որ չի ընդունի Միջերկրական ծովով Եվրամիություն այցելած ներգաղթյալներին

Չեխիան չի ընդունի Միջերկրական ծովով Եվրամիություն այցելած ոչ մի ներգաղթյալի, քանի որ երկիրը չի ընդունում ուկրաինացի միգրանտների: Radio Praha-ի տեղեկությամբ, այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, նախքան Իտալիա մեկնելը:

Բաբիշի խոսքով, ապօրինի ներգրաղթը կանխելու համար, անհրաժեշտ է համընդգրկուն գործողությունների պլան, որը նա կքննարկիի Իտալիա և Մալթա այցի ժամանակ:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, Չեխիայի ոստիկանությունը 2018 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում ձերբակալել է 2376 անօրեն ներգաղթյալի: Նախորդ տարի, Չեխիան վտարել է Ուկրաինայի 1000 քաղաքացու, որոնք երկրում աշխատում էին ապօրինի կերպով:

Պաշտոնական տվյալներով, Չեխիայում օրինական կերպով աշխատում է 70 հազար ուկրաինացի: