Չեխիայի ԱԳ նախարարը դատապարտում է Գուգուտիանթկարիում սահմանազատումը վերսկսելու փաստը
Չեխիայի ԱԳ նախարարը դատապարտում է Գուգուտիանթկարիում սահմանազատումը վերսկսելու փաստը

Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրիչեկը դատապարտում է Գուգուտիանթկարիում «սահմանազատման» վերսկսումը: Հայտարարությունը նշվածի մասին Տոմաշ Պետրիչեկը տարածել է «Թվիթերի» պաշտոնական կայքէջում:

Նա դատապարտել է նաև օկուպացնող ռեժիմի կողմից Վրաստանի քաղաքացիների առևանգման փաստը:

«Վրաստանի տարածքի անօրեն պառակտման փորձը վերսկսվել է և ձերբակալել են Վրաստանի մի քանի քանի քաղաքացու: Տեղի բնակչության բարդություններին ծանոթացա տեղում: Չեմ կարող խիստ չդատապարտել դե ֆակտո Հարավային Օսեթիայի իշխանության և Ռուսաստանի քայլերը»,- ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունում: