Չենք պատրաստվում ամբողջ երկրի մասշտաբով հայտարարել արտակարգ դրություն և հաստատել խիստ սահմանափակումներ. Նաթիա Մեզվրիշվիլի
Չենք պատրաստվում ամբողջ երկրի մասշտաբով հայտարարել արտակարգ դրություն և հաստատել խիստ սահմանափակումներ. Նաթիա Մեզվրիշվիլի

Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, չնայած Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճին, կարելի է վստահորեն ասել, որ համավարակաբանական իրավիճակը վերահսկելի է և կառավարելի:

Նրա խոսքով, ամբողջ երկրում արտակարգ դրություն և խիստ սահմանափակումներ հայտարարելու մտադրություն չկա:

«Այսօր արձանագրվել է 218 դեպք: Ցավոք, մահացել է երկու քաղաքացի: Չնայած աճող վիճակագրության, կարող ենք վստահորեն ասել, որ իրավիճակը դեռ վերահսկելի և կառավարելի է: Միջգերատեսչական խորհրդի բոլոր անդամները անում են ամեն բան իրավիճակը կառավարելու համար և խուճապի պատճառ չկա: Մենք չենք պատրաստվում արտակարգ դրություն և խիստ սահմանափակումներ հայտարարել երկրում, ինչից վախենում են մեր  ձեռնարկատերերը: Հնարավոր է մարզերում լինեն որոշակի նպատակային սահմանափակումներ, բնականաբար, դա կախված կլինի ​​տարածաշրջանում համավարակաբանական զարգացումներից»,- ասել է Մեզվրիշվիլին: