Չեմ պատրաստվում որևէ տեղ հեռանալ, ես ձեր վերջը կտամ, ձեր վերջը կտա Վրաստանի բնակչությունը և ընտրողը. Գիորգի Գախարիան՝ «Ազգային շարժմանը»
Չեմ պատրաստվում որևէ տեղ հեռանալ, ես ձեր վերջը կտամ, ձեր վերջը կտա Վրաստանի բնակչությունը և ընտրողը. Գիորգի Գախարիան՝ «Ազգային շարժմանը»

Չեմ պատրաստվում որևէ տեղ հեռանալ, ես ձեր վերջը կտամ, ձեր վերջը կտա Վրաստանի բնակչությունը և ընտրողը,- այսպես է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան դիմել «Ազգային շարժմանը»՝ խորհրդարանում ընթացող հանդիպմանը:

«Միանշանակ, ցանկանում եմ ընդգծել, այն, ինչ տեղի է ունենում այստեղ, «Ազգային շարժման» դեմքն է, սուտ, կեղծիք, երբ իրականությունը փոխարինվում է այլ բանով, երբ մոդելավորված իրականությամբ ազդում են մարդկանց վրա:

Սա եղել է ձեր գործելաոճը ոչ միայն 9 տարվա ընթացքում, այլ դուք այդպես եք վարվում նաև այսօր: Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ չեմ պատրաստվում որևէ տեղ հեռանալ, ես ձեր վերջը կտամ, ձեր վերջը կտա Վրաստանի բնակչությունը և ընտրողը:

Դուք սովորական փողոցային ընդդիմություն եք և 2020 թվականին դուք կմնաք փողոցում:

Տիկին Սալոմե, խորհուրդ եմ տալիս, հեռացնել Ձեր ձեռքն աչքից և իրականության հետ համակերպվել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն