Չեմ ցանկանում, որ Վրաստանի առջև փակենք դուռը և ասենք, որ ասոցացման համաձայնագիրը բավարար է, համաձայնագրի կատարումը ճանապարհ է դեպի Եվրամիություն. Կլաուդիա Ռոթ
Չեմ ցանկանում, որ Վրաստանի առջև փակենք դուռը և ասենք, որ ասոցացման համաձայնագիրը բավարար է, համաձայնագրի կատարումը ճանապարհ է դեպի Եվրամիություն. Կլաուդիա Ռոթ

Վրաստանի համար կարևորն այն է, որ նա միայնակ չէ,-այս մասին Բաթումիում լրագրողներին ասել է Գերմանիայի բունդեստագի փոխխոսնակ, Կլաուդիա Ռոթը, ով մասնակցում է «արևելյան գործընկերության» 10 ամյակին նվիրված կոնֆերանսին:

«Սա շատ կարևոր կոնֆերանս է, քանզի աշխարհում իրավիճակը խառն է, նույնպես խառը իրավիճակ է ձեր տարածաշրջանում, այսպիսով Վրաստանի համար կարևոր ուղերձն այն է, որ նա միայնակ չէ: Երեկ ես հանդիպել են բռնի տեղահանված անձանց, ովքեր կանգնած են բաժանող պատնեշի մոտ և նայում են ռուսական ենթակառուցվածքին: Ասեմ, որ ունեցա դեժավյուի զգացում և հասկացա, որ Վրաստանին անհրաժեշտ է օգնել: Մենք չպետք է մոռանանք այս երկրում գոյություն ունեցող իրականությունը, իսկ դա այն է, որ Վրաստանի 20 տոկոսը բռնազավթված է: Կարծում եմ վերջին տարիներին շատ ենք լռել և փաստորեն մոռացել էինք Վրաստանի մասին»,-հայտարարել է Ռոթը:

Ռոթի հայտարարությամբ, Վրաստանի եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի լրիվ կատարումը ճանապարհ է դեպի Եվրամիություն:

Բաթումիում ընթանում է «արևելյան գործընկերության» 10 ամյակին նվիրված բարձրաստիճան միջազգային կոնֆերանս: