Չեմ բացառում, որ կուսակցությունում հայտնվեն նոր դեմքեր և դա սովորական գործընթաց է. Կախա Կալաձե
Չեմ բացառում, որ կուսակցությունում հայտնվեն նոր դեմքեր և դա սովորական գործընթաց է. Կախա Կալաձե

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն չի բացառում կուսակցությունում նոր դեմքերի հայտնվելը: Կախա Կալաձեի խոսքով, քաղաքական կուսակցությունում մշտապես պետք է լինեն թարմացումներ և դա սովորական գործընթաց է:

«Չեմ բացառում, որ լինեն նոր դեմքեր և դա սովորական գործընթաց է քաղաքական կուսակցությունում: Ընդհանրապես քաղաքական ուժը մշտապես պետք է թարմացվի և համալրվի նոր կադրերով: Պետք է հայտնվեն նոր դեմքեր և այդ գործողությունը երբեք չպետք է դադարեցվի, ինչպես դա արվում է «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

 

Թողնել մեկնաբանություն