Չեի մտածի, որ կյանքում կլինեի այսպես հպարտ. Նիկա Մելիա
Չեի մտածի, որ կյանքում կլինեի այսպես հպարտ. Նիկա Մելիա

Գիտեմ, որ կմտնեմ Իվանիշվիլիի բանտ և համոզմունքով կարող եմ ասել, որ դուրս կգամ ազատ Վրաստանում,-այս մասին պատգամավոր Նիկա Մելիան հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստի ավարտից հետո, որտեղ խորհրդարանը թույլտվություն է տվել դատախազությանը, որ վերջինս միջնորդությամբ դիմի դատարանին, Նիկա Մելիային ձերբակալելու համար:

Նիկա Մելիայի խոսքով, պատգամավորները, որոնք կողմ քվեարկեցին, գտնվում են գերիության մեջ և նրանց հարկավոր է փրկել:

Հարցին, թե որտեղ է նա սպասելու ձերբակալությանը, Նիկա Մելիան ասել է, որ խորհրդարանի մոտ ցուցարարների հետ միասին:

Մեկ այլ հարցին, թե ինժ ժամանակով նա կհայտնվի բանտում Մելիան պատասխանել է.

«Գիտեմ, որ կմտնեմ Իվանիշվիլիի բանտ և համոզմունքով կարող եմ ասել, որ դուրս կգամ ազատ Վրաստանում»:

Վրաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել դատախազությանը, դիմել քաղաքային դատարանին, Նիկա Մելիային ձերբակալելու պահանջով: