Չեչնիայի և Վրաստանի միջև ճանապարհի կառուցումը կրում է քաղաքական բնույթ. Ռամզան Կադիրով
Չեչնիայի և Վրաստանի միջև ճանապարհի կառուցումը կրում է քաղաքական բնույթ. Ռամզան Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությամբ, Չեչնիայի և Վրաստանի միջև մայրուղու կառուցումը անհրաժեշտ է:

Ռուսական մամուլի հետ զրույցում Կադիրովը ասել է, որ Չեչնիայի և Վրաստանի միջև մայրուղու կառուցումը մեծ նշանակություն ունի Կովկասի տարածաշրջանի համար, և հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս մայրուղին կկառուցվի:

«Չեչնիայի և Վրաստանի միջև ճանապարհի շինարարությունը կրում է քաղաքական բնույթ: Սա չափազանց կարևոր ճանապարհ է մեզ և ողջ Կովկասի համար: Իտում-Կալեյից (գյուղ Չեչնիայի հարավում) մինչև Վրաստան 40-50 րոպեի ճանապարհ է, այնտեղից կարող եք Թուրքիայի տարածքով հասնել Եվրոպա: Հետևաբար, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է բացենք այս ճանապարհը և բարելավենք հարաբերությունները մեր հարևանների, մասնավորապես Վրաստանի հետ»,- ասել է Ռամզան Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը հույս ունի, որ Վրաստանի իշխանություններում կհայտնվեն ​​մարդիկ, ովքեր գիտեն պատմություն և գիտեն, թե ինչպես են ապրել իրենց նախնիները:

Կադիրովի խոսքով, ճանապարհաշինության հարցի բարձրացումը կարևոր է, որպեսզի համապատասխան գերատեսչությունները հետագայում աշխատեն այս հարցի շուրջ: