Չե՞ք կարոտում երկրի հպարտության զգացումը, զարգացման տեմպերն ու դրայվը, նորարարությունն ու վերակառուցումը, սերն ու ջերմությունը, այդ դեպքում եկեք միասին ավարտենք այն, ինչ հիմա կատարվում է. Միխեիլ Սաակաշվիլի
Չե՞ք կարոտում երկրի հպարտության զգացումը, զարգացման տեմպերն ու դրայվը, նորարարությունն ու վերակառուցումը, սերն ու ջերմությունը, այդ դեպքում եկեք միասին ավարտենք այն, ինչ հիմա կատարվում է. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 7-ի գործով դատավարության ժամանակ, իր ելույթի ժամանակ դիմել է վրաց ժողովրդին:

Սաակաշվիլիի խոսքով՝ երբ ինքը ժամանել է Վրաստան, մի քանի օր հնարավորություն է ունեցել շփվել մարդկանց հետ և տեսել, որ մարդիկ շատ դժգոհ են։

Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, եթե մարդիկ կարոտում են նորույթն ու վերակառուցումը, սերը, ապա նրանք միասին պետք է ավարտին հասցնեն այն, ինչ հիմա կատարվում է։

«Ուզում եմ առաջին հերթին ողջունել դրսում կանգնած մարդկանց, ողջունել վրաց հասարակությանը։ Մի քանի օր ազատ շրջեցի Վրաստանում, հնարավորություն ունեցա շփվել մարդկանց հետ մինչ գերի ընկնելը և տեսա, որ մարդիկ շատ վրդովված են, մարդիկ շատ զայրացած են, մարդիկ գործնականում չեն ժպտում, մարդիկ շատ դժգոհ են։

Ես ուզում եմ ձեզ ասել, իմ սիրելի վրացի ժողովուրդ, ուզում եմ ձեզ խնդրել, չե՞ք կարոտում երկրի հպարտության զգացումը, զարգացման տեմպերն ու դրայվը, նորարարությունն ու վերակառուցումը, սերն ու ջերմությունը, այդ դեպքում եկեք միասին ավարտենք այն, ինչ հիմա կատարվում է։ Եթե դուք կարոտում եք այդ ամենը ապա մենք պետք է միասին ավարտենք այս ամենը», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Թողնել մեկնաբանություն