Չակվետաձեին ճանաչել է նաև goal.com-ը. Նա Վրաստանի ապագան է
Չակվետաձեին ճանաչել է նաև goal.com-ը. Նա Վրաստանի ապագան է

Գիորգի Չակվետաձեին մեկ անգամ ևս առանձնացրել են: Վրաստանի ազգային հավաքականի և բելգիական Գենտի ֆուտբոլիստին goal.com-ը ներառել է Բելգիայի առաջին դիվիզյոնի 10 լավագույն տալանտների ցուցակում:

Առաջին տեղը զբաղեցրել է Գենկի նորվեգացի ֆուտբոլիստ Սանդեր Բերգը, երկրորդ տեղում է Բրյուգեի բրազիլացի ֆուտբոլիստ ՈՒեսլին, իսկ վրաց ֆուտբոլիստը զբաղեցրել է երրորդ տեղը:

«Նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացել էր դեռևս անցած տարվա օգոստոսին, երբ մասնակցել է Բորդոյի դեմ եվրոպա լիգայի հանդիպմանը: Չնայած նրա տարիքին (19 տարեկան), վրաց երիտասարդը ցուցադրում է գեղեցիկ ֆուտբոլ: Ազգային հավաքականի կազմում մասնակցելով 7 հանդիպմանը խփել է 5 գոլ»,-գրում է GOAL.COM -ը: