Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչում՝ 2 սուպերդիմակայություն (ֆոտո)
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչում՝ 2 սուպերդիմակայություն (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ ֆրանսիական ՊՍԺ-ն, իսկ «Բարսելոնան» ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի իսպանական «Սևիլիայի» հետ:

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13/14-ին, 20/21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 6/7-ին և 13/14-ին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում իրար չէին կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ մեկ երկիրը (Անգլիա) փլեյ-օֆֆում ունի 5 ներկայացուցիչ: Եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիևում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)

«Բազել» (Շվեյցարիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Պորտու» (Պորտուգալիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)

«Սևիլիա» (Իսպանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Ռեալ» (Իսպանիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Ռոմա» (Իտալիա)

«Չելսի» (Անգլիա) –  «Բարսելոնա» (Իսպանիա)

«Բավարիա» (Գերմանիա) – «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Առաջինը նշված թիմերը առաջին խաղերը կանցկացնեն տանը:

Թողնել մեկնաբանություն