Ցավում եմ, որ Նինո Լոմջարիան չի մասնակցի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների լսումներին, նա պարտավոր է մասնակցել գործընթացին. Անրի Օխանաշվիլի
Ցավում եմ, որ Նինո Լոմջարիան չի մասնակցի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների լսումներին, նա պարտավոր է մասնակցել գործընթացին. Անրի Օխանաշվիլի

Երբ որևէ օբյեկտիվ հանգամանք չի նշվում, և ժողովրդական պաշտպանը հրաժարվում է իր իրավունքներն իրականացնելուց, եթե դա իմանան այլ երկրի օմբուդսմենները, ապա նրանց համար ցնցող փաստ կլինի, – այս մասին հայտարարել է իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, մեկնաբանելով ժողովրդական պաշտպանի հայտարարությունը:

Ըստ նրա `օմբուդսմենը պարտավոր է ներգրավվել գործընթացում:

«Ցավալի է, որ ժողովրդական պաշտպանը հայտարարություն արեց թափանցիկ գործընթացի վերաբերյալ: Ցավում եմ, որ Նինո Լոմջարիան, որը իմ կարծիքով, ոչ թե իրավասու է, այլ պարտավոր է ներգրավվել գործընթացում և վերահսկել այն, հրաժարվում է: Նա պետք է նշի, թե որ առաջարկը չի իրականացվել խորհրդարանի կողմից, որ գործընթացը չի իրականացվել պատշաճ կերպով, արդարադատության մեջ որևէ թերություններ եղե՞լ են: Երբ որևէ օբյեկտիվ հանգամանք չի նշվում, և օմբուդսմենը հրաժարվում է իրականացնել իրավունքի պաշտպանություն, այլ երկրի օմբուդսմենների համար ցնցող փաստ կլինի հասկանալ, որ Վրաստանում նման բան նկատվում է: Իրավունքների պաշտպանությունը նրա իրավունքը չէ, իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը նրա պարտականությունն է», – ասել է Օխանաշվիլին:

Նշենք, որ ժողովրդական պաշտպանը չի մասնակցի Գերագույն դատարանի թեկնածուների լսումներին: