Ցավում եմ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարումը շատ բարդ է որոշ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում. Անդրե Վալին
Ցավում եմ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարումը շատ բարդ է որոշ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում. Անդրե Վալին

Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի վավերացմամբ, Ռուսաստանը պարտավորություն է ստանձնում, ենթարկվել դատարանի իրավասությանը,- այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալիս, հայտարարել է  Ֆրանսիայի ներկայացուցիչ, Անդրե Վալինը:

«Ցավում եմ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարումը շատ բարդ է որոշ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում: Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի վավերացմամբ, Ռուսաստանը պարտավորություն է ստանձնում, ենթարկվել դատարանի իրավասությանը: Ռուսաստանում իրականացրած սահմանադրական փոփոխությունները, որի համաձայն, Եվրոպական դատարանի վճիռները կարող են ոչ պարտադիր լինել, հակասում են Ռուսաստանի, որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորություններին», – ասել է Անդրե Վալինը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ աշխատանքային օրը,  քննարկում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման հարցերը: