Ցավոք, հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի. Գրիգոլ Վաշաձե
Ցավոք, հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի. Գրիգոլ Վաշաձե

Ցավոք, հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի,- այս մասին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:

«Առանց որևէ դիվանագիտության կասեմ, որ կառավարող թիմն այս հանդիպմանը եկել էր միայն Վրաստանի քաղաքացու, ընդդիմության և մեր ռազմավարական դաշնակիցների կողմից ճնշման ենթարկվելու պատճառով: Նրանք բացարձակապես պատրաստ չէին երկխոսությանը և կտրականապես հրաժարվեցին քննարկել այն փոխզիջումային առաջարկը, որը երեկ ստորագրել են ըննդիմության 30 կուսակցություն: Մենք հայտնեցինք պատրաստակամություն, որ չնայած այս հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի, մենք պատրաստ ենք երկրորդ փուլին: Եթե մեր ռազմավարական գործընկերները ցանկանան, մենք պատրաստ ենք երկրորդ անգամ էլ հանդիպել»,- հատարարել է Գրիգոլ Վաշաձեն:

Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հանդիպումը դիվանագետների մասնակցությամբ ընթանում էր առավոտյան ժամը 10-ից՝ «Բիլթմոր» հյուրանոցում: