Ցավալի է, որ համաշխարհային օպերային մշակույթում Վրաստանը ներկայացնող կինը բացահայտ հարձակվում է և վիրավորում Վրաստանի առաջին կին նախագահին. Նախագահի աշխատակազմ
Ցավալի է, որ համաշխարհային օպերային մշակույթում Վրաստանը ներկայացնող կինը բացահայտ հարձակվում է և վիրավորում Վրաստանի առաջին կին նախագահին. Նախագահի աշխատակազմ

Ցավալի է, որ համաշխարհային օպերային մշակույթում Վրաստանը ներկայացնող կինը, բացահայտ հարձակվում և վիրավորում է Վրաստանի առաջին կին նախագահին, այդպիսով կանխամտածված վնասում է իր երկրի հեղինակությունը, – այս մասին ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ: Նախագահի աշխատակազմը դրանով պատասխանում է հունվարի 30-ին օպերային երգչուհի, Անիտա Ռաճվելիշվիլիի ֆեյսբուքյան գրառմանը:

«Այն ժամանակ, երբ հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը իր աջակցությունն է հայտնում փոփոխությունների և որոշումների կայացման գործընթացում, աշխարհում կանանց դերին, վրացի մեցցո-սոպրանոն ատելության խոսքով, անհիմն մեղադրանքներով հարձակվում է Վրաստանի նախագահի վրա և խաթարում կանանց ջանքերը, ինչը անընդունելի է,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հունվարի 30-ին, հոլիվուդի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Instagram-ում տեղադրել էր կին առաջնորդների լուսանկարներ, այդ թվում ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լուսանկարը: Անիտա Ռաճվելիշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ Զուրաբիշվիլին «դավաճան է Վրաստանի և ազգի համար և արժանի չէ նրա վերաբերյալ գրառումներ կատարել»:

«Ես գրեցի Ջենիֆեր Էնիսթոնին, որ այս հանցագործ և դավաճան «կինը» չպետք է լինի այն արժանի կանանց ցուցակում, որոնք հրապարակել է Էնիսթոնը: Այս կինը պետք է բանտում լինի բոլոր դավաճանությունների համար, որոնք նա գործել է վերջին տարիներին: Նա Վրաստանի և ազգի դավաճան է, – գրել է Ռաճվելիշվիլին: