Ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները ժամանում են Աբխազիա և «Հարավային Օսեթիա» և բարձրացնում հարց, իբր սրանք միանման կոնֆլիկտներ են. Սալոմե Զուրաբիշվիլի
Ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները ժամանում են Աբխազիա և «Հարավային Օսեթիա» և բարձրացնում հարց, իբր սրանք միանման կոնֆլիկտներ են. Սալոմե Զուրաբիշվիլի

Ինձ համար շատ ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները ժամանում են Աբխազիա և «Հարավային Օսեթիա» և բարձրացնում հարց, իբր սրանք միանման կոնֆլիկտներ են, որոնում են համաչափություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Վրաստանի նախագահի հայարարությամբ, շատ կարևոր է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը կոնֆլիկտների հարցում:

«Դուք նաև նշեցիք մեր համագործակցությունը կոնֆլիկտների հարցում և դա շատ կարևոր է:

Այս կոնֆլիկտները հավանաբար մեր տարածաշրջանի համար այն են, ինչը ամենաշատն է խափանում մեր համատեղ առաջընթացը:

Ինչպես գիտեք, Վրաստանում կա օկուպացված երկու տարածք և եթե զրուցում ենք երկու երկրների շահի մասին, մեզ համար գլխավոր և միակ շահն է, որ մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը լինեն ճանաչված, ճանաչված ոչ միայն բառացի, այլ փաստացի:

Այդ առումով շատ ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները ժամանում են Աբխազիա և «Հարավային Օսեթիա» և բարձրացնում հարց, իբր սրանք միանման կոնֆլիկտներ են, որոնում են համաչափություն, դա ինձ համար շատ ցավալի է:

Մենք համարում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի նկատմամբ»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: