Ցանկանում ենք չեղարկել առանց վիզա ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար. Գերմանիայի Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի կառավարություն
Ցանկանում ենք չեղարկել առանց վիզա ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար. Գերմանիայի Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի կառավարություն

Գերմանական WDR-ի տեղեկությամբ, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի Դաշնային հողի կառավարությունը պատրաստվում է երկրի ողջ մասշտաբով առաջ քաշել Վրաստանի քաղաքացիների համար անայցագրային ռեժիմի չեղարկման հարցը:

Գերմանական լրատվամիջոցը գրում է, որ Դաշնային հողի կառավարության դժգոհությունը պայմանավորված է Վրաստանից մեկնած ապաստան փնտրողների քանակի ավելացմամբ:

Խնդրի գոյության մասին են նշում առանձնապես Օռլինգհաուզենի փախստականների տանը:

Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի ինտեգրման նախարար Յոախիմ Շտամպը արդեն սկսել է Վրաստանի քաղաքացիների համար անայցագրային ռեժիմի դադարեցմանն ուղղված քարոզարշավը:

Գերմանական լրատվամիջոցի տեղեկությամբ, Վրաստանից ապաստան փնտրողների թիվը անընդհատ ավելանում է, սակայն նրանք այս կարգավիճակը ստանալու հեռանկար չունեն:

Գերմանիայի մասշտաբով Վրաստանի քաղաքացիների հետ առանձնահատուկ խնդիրներ են առաջացել հենց Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում:

Դաշնային հողի ինտեգրման նախարարը ցանկանում է, որպեսզի անայցագրային ռեժիմի կասեցմամբ խնդրահարույց երկրներից ապաստան փնտրողների հոսքը դադարի:

 

Թողնել մեկնաբանություն