Ցանկանում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում, ընտրական բարեփոխումներ, սակայն փոխզիջման տեսքով քննարկում ենք պլեբիսցիտը. Գիգա Բոկերիա
Ցանկանում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում, ընտրական բարեփոխումներ, սակայն փոխզիջման տեսքով քննարկում ենք պլեբիսցիտը. Գիգա Բոկերիա

Ցանկանում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում, ընտրական բարեփոխումներ, սակայն փոխզիջման տեսքով քննարկում ենք պլեբիսցիտը,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ,  Գիգա Բոկերիան:

Մեկնաբանելով Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, նա ասաց, որ լավ կլինի, եթե Իվանիշվիլին պլեբիսցիտ նշանակի:

«Մեր դիրքորոշումը մնում էր և մնում է նույնը. Մենք ուզում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում և ընտրական փոփոխությունների փաթեթ, բայց որպես փոխզիջում մենք կդիտարկենք պլեբիսցիտը, որտեղ վրաց ժողովրդին հարց կտրվի. Ցանկանում եք թե ոչ նոր ընտրություններ: Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, ապա այժմ գլխավորն այն է, որ Իվանիշվիլին որոշում կայացնի ի հեճուկս Սահակաշվիլիի, որ նա համաձայնվի պլեբիսցիտի անցկացմանը, ազատ արձակի քաղբանտարկյալներին, ապա ընդունի պարտությունը պլեբիսցիտում և հետո ընդունի պարտությունը ընտրություններում: Թող այդ ամենը անի ի հեճուկս Սաակաշվիլիի, ես միայն ուրախ կլինեմ: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ նրանք կեղծելու են պլեբիսցիտը, բայց չեն կարողանա կեղծել ընտրությունները, այստեղ զրոյական տրամաբանություն կա:

Քննարկման տարբեր գործիչներ կարող են տարբեր կարծիքներ ունենալ այն մասին, թե ինչն է արժեքավոր և ինչը ոչ: Սաակաշվիլին իրավունք ունի նման տեսակետ ունենալ: Ես ուզում եմ, որ մեր երկիրն օգտվի այս իրավիճակից, երբ Սաակաշվիլին ինչ-որ բանի դեմ է արտահայտվել, և Իվանիշվիլին այս անգամ ավանդաբար ճիշտ քայլ կատարեց», – հայտարարել է Բոկերիան:

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ պլեբիսցիտին ընդդիմությունը չպետք է համաձայնվի: