Ցանկանում եմ, որ գալիք նոր տարին լինի մեր միասնության և համերաշխության տարի. Սալոմե Զուրաբիշվիլի
Ցանկանում եմ, որ գալիք նոր տարին լինի մեր միասնության և համերաշխության տարի. Սալոմե Զուրաբիշվիլի

Ցանկանում եմ, որ գալիք նոր տարին լինի մեր միասնության և համերաշխության տարի,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է իր շնորհավորական խոսքում:

«Իմ սիրելի հայրենակիցներ, շնորհավոր ձեր նոր տարին: Ցանկանում եմ երջանկություն, հաջողություններ և խաղաղություն ձեր ընտանիքներին և երկրին: 2019 թվականն ավարտվեց մեր միասնությամբ և այդ միասնությամբ գրանցած հաջողությամբ: Վաժա Գափրինդաշվիլիի օրինակը մեզ տալիս է մտածելու իրավունք, որ չնայած լարվածությանը թե բևեռացմանը մենք կարողացանք համախմբվել միասնական մտքի շուրջ: Սա այն իրադարձությունն է, որի մասին պետք է մտածենք այս նոր տարվա գիշերը, որ միասնությամբ կարող ենք հասնել ամեն ինչի:

Ցանկանում եմ, որ նոր 2020 թվականը լինի մեր միասնության և համերաշխության տարի: Ձեռնպահ մնացեք ատելությունից և նվաստացուցիչ լեզուն օգտագործելուց, քանզի դա բացասական էներգիա է բերել: Ցանկանում եմ, որ 2020 թվականին լինի ոչ թե առևանգումների տարի, այլ բացվեն բոլոր անցակետերը և Վրաստանի ողջ տարածքով հնարավոր լինի տեղաշարժվել առանց խոչընդոտների»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը բոլորին մաղթել է խաղաղություն, հանդարտություն, երջանկություն և հաջողություն: