Ցանկանում եմ ողջունել ժողովրդի կողմից ընտրված նախագահին, Գրիգոլ Վաշաձեին, Վրաստանում ծնվել է մեծ քաղաքական աստղ. Միխեիլ Սաակաշվիլի
Ցանկանում եմ ողջունել ժողովրդի կողմից ընտրված նախագահին, Գրիգոլ Վաշաձեին, Վրաստանում ծնվել է մեծ քաղաքական աստղ. Միխեիլ Սաակաշվիլի

Ցանկանում եմ ողջունել ժողովրդի կողմից ընտրված նախագահին, Գրիգոլ Վաշաձեին, որը հանդիսանում է լուրջ քաղաքական լիդեր, Վրաստանում ծնվել է մեծ քաղաքական աստղ, պատմական մասշտաբներով,-այս մասին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցի մասնակիցներին տեսակապի միջոցով դիմելու ժամանակ:

Սաակաշվիլին կոչ է կողմնակիցներին աջակցել Գրիգոլ Վաշաձեին և միավորված ընդիմությանը:

«Բոլորտ աջակցեք նրա պահանջներին, ինչպես նաև աջակցեք միավորված ընդիմության պահանջներին: Մենք զրուցում էինք հնարավոր ճգնաժամի մասին, այդ ճգնաժամը արդեն եկել է, քանզի Վրաստանում վերացել է ընտրությունների ինստիտուտը: Նրանք ընտրությունների վերացումից հետո, կրկին քննարկում են թմրանյութերի հարցը, կրկին շուռ են տալիս բանկային ճգնաժամի վերացման հարցը, նրանք այլևս չեն պատրաստվում դա անել: Նրանք կարծում են, որ վրաց ժողովուրդը կհանդուրժի դրան և կդիմանա: Մենք այլևս չենք հանդուրժելու: Նրանք կարծում էին, որ մարդիկ չեն պայքարելու, սակայն այսօր տեսանք, որ կպայքարենք խաղաղ, հանդարտ, գլուխներս բարձր, սակայն երբեք ցած չենք իջեցնի ձեռքերը, երբեք չենք նահանջի»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Դրա հետ մեկտեղ Սաակաշվիլին հայտարարել է, որ նրանց պայքարը ավարտվելու է գործող իշխանությունների փոխարինմամբ: