Ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները. Կախա Կալաձե
Ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները. Կախա Կալաձե

Ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին և քաղաքական գործիչներին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի մոտ ընթացող ցույցին երեկ գիշեր զարգացած իրադարձությունները մեկնաբանելիս:

Կալաձեի խոսքերով, երեկվա հայտարարությունները մատնանշում են ամեն բանի վրա:

«Երեկ գագաթնակետն էր, արդեն քաղաքական գործիչները իր ձեռքն են վերցրել իրադարձությունների զարգացումը: Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ ցավակցել Զազա Սարալիձեին, շատ ծանր է բոլորի համար և բոլորս մտնում ենք նրա դրության մեջ: Մշտապես զրուցել ենք, որ կա փորձ, կոնկրետ քաղաքական գործիչները այս ընտանիքի դժբախտությունը օգտագործեր սեփական նեղ հետաքրքրությունների համար:

Երեկվա հայտարարությունները մատնանշում են ամեն բանի վրա: Սակայն ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին և քաղաքական գործիչներին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները: Իհարկ է նրանք իրավունք ունեն արտահայտել սեփական դիրքորոշումը օրենքի սահմաններում: Եթե նրանք անցնեն այդ սահմանները, ապա իշխանությունների կողմից, պետության կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-հայտարարել է Կալաձեն: