Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել անայցագրային ռեժիմի մեկ տարվա առթիվ, որը մեզ համար մեծ առավելություն է և պատասխանատվություն. Իրակլի Կոբախիձե
Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել անայցագրային ռեժիմի մեկ տարվա առթիվ, որը մեզ համար մեծ առավելություն է և պատասխանատվություն. Իրակլի Կոբախիձե

Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել անայցագրային ռեժիմի մեկ տարվա առթիվ, որը մեզ համար մեծ առավելություն է և այդ առավելության հետ մեկտեղ մեծ պատասխանատվություն: Շատ կարևոր է, որ պատասխանատվությամբ մոտենանք այն որոշմանը, որը ընդունել են մեր եվրոպացի գործընկերները,- այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, հարկ լինելու դեպքում, Վրաստանի օրենսդրական և գործադիր իշխանությունները համատեղ կսկսեն աշխատանքը, անայցագրային երթևեկության հետ կապված օրենսդրական փոփոխությունների վրա:

«Շատ կարևոր է այն, որ մենք մեզ լավ կերպով ներկայացնենք մեր եվրոպացի ընկերների առջև, որը հանդիսանում է այն բանի նախապայմանը, որ մենք ավելի մերձենանք Եվրոպայի հետ: Անայցագրային ռեժիմը կապված է մեծ մարտահրավերների հետ և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այդ թվում, եթե հարկավոր է միջոցներ կընդունենք, որ ապահովենք համապատասխան պատասխանատվությունը այս հարցի հանդեպ, օրենսդրական փոփոխություններով կամ այլ միջոցներով: Մենք պատրաստ ենք քննարկել այս հարցերը: Գործադիր իշխանությունների հետ միասին, մենք պետք է սկսենք աշխատանքը հնարավոր օրենսդրական փոփոխությունների վրա, որի շնորհիվ ավելանալու է պատասխանատվությունը մեր եվրոպացի ընկերների հանդեպ»,-հայտարարել է Կոբախիձեն:

Լրատվությունը տարածում է խորհրդարանի մամլո ծառայությունը: