Ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել, Խորհրդային Միության կոլափսը, նրա փլուզումը մեծ և դրական երևույթ էր ՝ Վրաստանի, Լեհաստանի և կենտրոնական ու արևելյան եվրոպայի երկրների համար, նույնիսկ Ռուսաստանի համար. Դոնալդ Տուսկ
Ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել, Խորհրդային Միության կոլափսը, նրա փլուզումը մեծ և դրական երևույթ էր ՝ Վրաստանի, Լեհաստանի և կենտրոնական ու արևելյան եվրոպայի երկրների համար, նույնիսկ Ռուսաստանի համար. Դոնալդ Տուսկ

Ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել, Խորհրդային Միության կոլափսը, նրա փլուզումը մեծ և դրական երևույթ էր ՝ Վրաստանի, Լեհաստանի և կենտրոնական ու արևելյան եվրոպայի երկրների համար,-այս մասին եվրոպական խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը հայտարարել է Բաթումում ընթացող բարձր մակարդակի միջազգային «արժանի գործընկերության 10 տարին – անցած ճանապարհը և հեռանկարները» կոնֆերանսին, որը նվիրվում է «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանին:

Ինչպես նշել է Տուսկը, ընթացող տարում նշվելու է նաև Եվրամիության ընդլայնման 15 տարին, որը բերել է մեծ արդյունք:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, գեղեցին Բաթումիում, որտեղ մենք նշում ենք արևելյան գործընկերության 10 ամյակը: Սա նշանակալից է այն առումով, որ եվրոպայի կյանքում նույնպես նշվելու են  կարևոր միջոցառումներ: 2019 թվականին տոնելու ենք Եվրամիության ընդլայնման 15 տարին, որը մեծ արդյունք է բերել իմ երկրի Լեհաստանի համար: Այս տարի մենք նշելու ենք նաև Խորհրդային դոմինացիայի կոլափսը, որը սկսվել է բողոքի ցույցերով Թբիլիսիում և այլ երկրներում: Նույն տարի Լեհաստանում անց են կացվել ժողովրդավարական ընտրություններ: Եթե հիշում եք, 2005 թվականին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Խորհրդային Միության կոլափսը այդ ժամանակաշրջանի մեծագույն սխալն էր: Ես ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել, Խորհրդային Միության կոլափսը, նրա փլուզումը մեծ և դրական երևույթ էր ՝ Վրաստանի, Լեհաստանի և կենտրոնական ու արևելյան եվրոպայի երկրների համար»,-հայտարարել է Դոնալդ Տուսկը: