Ցանկանում եմ ասել բոլոր վրացիներին, ով պատրաստվում է Ֆրանսիա այցելել ապաստան ստանալու նպատակով, կլինենք շատ խիստ. Ֆրանսիայի ՆԳ նախարար
Ցանկանում եմ ասել բոլոր վրացիներին, ով պատրաստվում է Ֆրանսիա այցելել ապաստան ստանալու նպատակով, կլինենք շատ խիստ. Ֆրանսիայի ՆԳ նախարար

Այս տարվա առաջին ամսում, Վրաստանը առաջին տեղում էր ապաստան փնտրողների թվաքանակով, ինչը անոմալիա էր,- այս մասին  Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարար, Կրիստոֆ Կաստաները հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրիի հետ հանդիպումից հետո:

Գոմելաուրին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպել է Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարություններով, որը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Այս տարվա առաջին ամսում, Վրաստանը առաջին տեղում էր ապաստան փնտրողների թվաքանակով, ինչը անոմալիա էր, քանի որ Վրաստանը Ֆրանսիայի կողմից ճանաչված է որպես անվտանգ երկիր, և մենք գիտենք, որ Վրաստանը ժամանակակից և զարգացող երկիր է, որն իր քաղաքացիներին առաջարկում է որակյալ ծառայություններ մատչելի գներով և երբեմն անվճար, մոտավորապես այն պարտավորություններով, որոնք գոյություն ունեն Ֆրանսիայում»,- ասել է Կրիստոֆ Կաստաները:

Ըստ նրա, այս տարվա առաջին ամիսներին շատ մեծ էր Վրաստանից ապաստան փնտրողների հայցերի քանակը, ովքեր Ֆրանսիա էին այցելել անայցագրային ռեժիմի շրջանակներում, սակայն նրանց 97%-ին տրվել է բացասական պատասխան:

Նրա խոսքով, Ֆրանսիայի դիրքորոշումն է, որ անայցագրային ռեժիմի վերաբերյալ Եվրամիության և Վրաստանի միջև ձևակերպված համաձայնագիրը չկանգնի վտանգի առջև:

Նախարարի գնահատմամբ, համագործակցության շրջանակներում ավելացել է նաև Վրաստանի հանդեպ հյուպատոսական ուղղությամբ աշխատող կադրերի քանակը: