Բժշկի տեղեկությամբ, Քարելիում միջադեպի ժամանակ տուժած օպերատորի վիճակը կայուն է և ախտորոշումը հաստատելու նպատակով տեղափոխվում է Թբիլիսի
Բժշկի տեղեկությամբ, Քարելիում միջադեպի ժամանակ տուժած օպերատորի վիճակը կայուն է և ախտորոշումը հաստատելու նպատակով տեղափոխվում է Թբիլիսի

Քարելիում միջադեպի ժամանակ տուժած օպերատորի վիճակը կայուն է և ախտորոշումը հաստատելու նպատակով տեղափոխվում է Թբիլիսի,- այս մասին հայտարարել է Քարելիի «Էվեքս» հիվանդանոցի բժիշկ, Կախաբեր Թոթլաձեն:

«Տուժածի վիճակն այս փուլում կայուն է: Էքսկորացիաներ են նկատվում վերջույթների վրա, դեմքի ձախ կողմում, ձախ ազդրի վրա: Մենք հիվանդին կայուն վիճակում կտեղափոխում ենք Թբիլիսի, պարզապես ախտորոշումը հաստատելու համար, մեզ համակարգչային տոմոգրաֆիա է պետք», – ասել է Կախաբեր Թոթլաձեն:

Քարելիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժել է «Գլխավոր ալիքի» օպերատորը: