Բժշկի տեղեկությամբ, Ցիցիշվիլիի կլինիկայում բուժվում է կովիդ վարակված 122 երեխա
Բժշկի տեղեկությամբ, Ցիցիշվիլիի կլինիկայում բուժվում է կովիդ վարակված 122 երեխա

Այս փուլում կլինիկայում բուժվում է 122 կովիդ վարակված հիվանդ, նրանցից 20-ը վերակենդանացման բաժանմունքում»,- այս մասին հայտարարել է Ցիցիշվիլիի կլինիկայի բժիշկ, Դավիթ Ռեխվիաշվիլին։

Բժշկի խոսքով՝ հիվանդներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և գտնվում է ապարատային աջակցության տակ։

«Ուղեկցող հիվանդություններ չեն նկատվել, նրան տեղափոխել են Բաթումիից, նա արդեն ծանր վիճակում է, նա թոքերի վնասվածք ունի։ Մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տարիքային առումով ուղղորդումները ավելի մինչև մեկ տարեկաններն են, կամ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդներ։ Ինչ վերաբերում է մեզ մոտ տեղավորված երեխաների պատվաստման կարգավիճակին, ապա, ցավոք, այդ ցուցանիշը ցածր է, 122 հիվանդից իննի ծնողներն են պատվաստված։ Պետք է պատվաստված լինեն ինչպես ծնողները, այնպես էլ այն անձինք, ովքեր շփվում են երեխաների հետ, որպեսզի նվազեցնենք վարակման վտանգը: Կարևոր է նաև, որ պատվաստված լինեն 12 տարեկանից բարձր երեխաները»,- ասել է Ռեխվիաշվիլին։

Թողնել մեկնաբանություն