Բժշկի լրատվությամբ կորոնավիրուսով վարակված 10 ամսեկան երեխայի վիճակը կայուն է
Բժշկի լրատվությամբ կորոնավիրուսով վարակված 10 ամսեկան երեխայի վիճակը կայուն է

Նոր կորոնավիրուսով վարակված 10 ամսեկան երեխայի առողջական վիճակը կայուն է,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան, Մակա Մաիսուրաձեն:

Ըստ բժշկի, երեխան իրենց կլինիկայում գտնվում է մոր հետ: Նրա խոսքով, երեխայի մայրը բողոքներ չունի, իսկ կորոնավիրուսի վրա նրա թեստի պատասխանը հայտնի կդառնա վաղը:

Թելավիի մունիցիպալիտետի, Ղարաջալա գյուղում 10 ամսեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել այսօր: Այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար Նելի Խիզանիշվիլին: Ինչ վերաբերում է Ղարաջալա գյուղին, այնտեղ աշխատում են համավարակաբանները: