Բժշկական նշանակության համար նախատեսված կանեփի արտադրման լիցենզիայի արժեքն այս փուլում սահմանված չէ
Բժշկական նշանակության համար նախատեսված կանեփի արտադրման լիցենզիայի արժեքն այս փուլում սահմանված չէ

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մեկնաբանմամբ, բժշկական նշանակության համար նախատեսված կանեփի արտադրման լիցեզնիայի արժեքն այս փուլում սահմանված չէ:

Նախարարության տեղեկությամբ, տարածված լուրը, որ լիցենզիայի արժեքը 25 հազար լարի, իրականությանը չի համապատասխանում:

«Օրինագծով սահմանված գումարը լիցենզիայի գումարն է, որը դիմում անելու նախապայմանն է: Աճուրդի մասնակիցներին այս գումարը հետ չի վերադարձվելու: Ինչպես նաև անհիմն են հայտարարությունները մենաշնորհային սխեմա ստեղծելու վերաբերյալ: Կարևոր է նշել, որ կանեփի արտադրումն իրականացնելու է «Կանեփի վերահսկման գործակալություն» նոր գերատեսչությունը»,- ասվում է գերատեսչության կողմից տարածած հայտարարությունում: