Բժշկական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բակերում հնարավոր է թույլատրելի դառնա ծխախոտ ծխելը
Բժշկական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բակերում հնարավոր է թույլատրելի դառնա ծխախոտ ծխելը

Նախատեսվում է «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքում փոփոխությունների պատրաստում, որը հաշվի առնելով, հնարավոր է, ծխախոտ ծխելը թույլատրելի դառնա բժշկական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բակերում, հատուկ ստեղծված վայրերում,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն:

Պատգամավորի մեկնաբանմամբ, ընթացիկ տարվա մայիսի մեկին գործարկված նոր օրենսդրական կանոնակարգով, բժշկական և բարձրագույն ուսումնարանների արտաքին տարածքում ծխախոտ ծխելն արգելվում է, որը գործնականում դարձել է կոնֆլիկտի պատճառ:

Նրա մեկնաբանմամբ, միջազգային մասշտաբով, երկրները փուլ առ փուլ են հասելնման արգելքի, ծխելն արգելվել է մուտքից որոշ հեռավորության վրա, որից հետո՝ ամբողջությամբ: