Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին օգնել է շատ ֆուտբոլիստների, հուսով ենք, որ նա շուտով կվերադառնա իր ընտանիք. Վրաստանի ֆուտբոլի դաշնություն
Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին օգնել է շատ ֆուտբոլիստների, հուսով ենք, որ նա շուտով կվերադառնա իր ընտանիք. Վրաստանի ֆուտբոլի դաշնություն

Վրաստանի ֆուտբոլի դաշնությունը արձագանքել է բռնազավթիչ ռեժիմի կողմից բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալման փաստին և հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա իր ընտանիքին և կշարունակի իր մասնագիտական գործունեությունը:

«Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է վնասվածքաբան-օրթոպեդիայի հասարակության նախագահ, բժիշկ  Վաժա Գափրինդաշվիլիին, ով արդեն մի քանի օր է գերության մեջ գտնվում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում: Նա մեծ ներդրում ունի մեր երկրում մարզական վնասվածքաբանության զարգացման գործում:

Պարոն Վաժան լուրջ մասնագիտության ներկայացուցիչ է և նա տարիների ընթացքում օգնել է բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում ֆուտբոլիստների, և նրա շնորհիվ մարզիկներին հաջողվել է շարունակել կարիերան:

Հուսով ենք, որ պարոն Վաժան հնարավորինս շուտ կվերադառնա իր ընտանիքին և կշարունակի իր մասնագիտական ​​կարիերան»,- ասված է Վրաստանի ֆուտբոլի դաշնության հայտարարության մեջ:

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին օրեր առաջ ձերբակալվել է բռնազավթված Օրճոսանի գյուղի մոտակայքում: Դե ֆակտո ռեժիմը բժիշկի հանդեպ հարուցել  է քրեական գործ: Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին սահմանել է երկամսյա նախնական կալանք: