Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին լքել է Գորիի ոստիկանության վարչությունը
Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին լքել է Գորիի ոստիկանության վարչությունը

Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ընտանիքի անդամների հետ միասին լքել է Գորիի ոստիկանության վարչությունը:

Նա բոլորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Շատ անսպասելի էր այս ամենն ինձ համար: Դեկտեմբերի 31-ին նշանակված էր վճռաբեկ դատարանի նիստը: Դեռ շատ հուզված եմ: Առաջին հերթին, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլորին, ովքեր սրտացավ են եղել այս իրավիճակի նկատմամբ, կլինի դա կառավարություն, խորհրդարան, ոստիկանություն, թե անվտանգություն: Առաջին հերթին, շնորհակալություն իմ գեղեցիկ կնոջը և երեխաներիս: Շնորհակալություն իմ ընկերներին, որոնք այս ընթացքում աջակցել են ինձ: Շնորհակալություն բոլորիդ»,- հայտարարել է Վաժա Գափրինդաշվիլին:

Վաժա Գափրինդաշվիլուն ազատ են արձակել: