Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին հրապարակում է շնորհակալական նամակ
Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին հրապարակում է շնորհակալական նամակ

Բռնազավթիչ ռեժիմից կողմից բանտարկությունից ազատված բժիշկ՝ Վաժա Գափրինդաշվիլին նամակ է տարածում, որտեղ շնորհակալություն է հայտնում պետական ​​գերատեսչություններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ցավաքաշում էին նրան և որոնք ջանքեր չեն խնայել նրան ազատելու համար:

49 օր բանտարկության մեջ անցկացրած բժիշկը նամակում նշում է, որ նրա ազատ արձակումը համատեղ ջանքերի շնորհիվ է: Գափրինդաշվիլին նամակում գրել է նաև, որ բռնազավթումը շարունակում է մնալ երկրում հիմնական հիմնախնդիրը, ինչը հիմնախնդիրներ է ստեղծում հազարավոր մարդկանց համար:

«Ինձ համար շատ հուզիչ է նայել այն միասնությանն ու ջանքերին, որը ցուցաբերել է ձեզանից յուրաքանչյուրը: Նման միասնությունը, իմ հարցը սրտին մոտ տանելը պայմանավորել է այն, որ այսօր ես իմ ընտանիքի հետ եմ:

Ազատության մեջ գտնվելու պահից ես մեծ ջերմություն եմ զգում ժողովրդից, ինչը էլ ավելի է ուժեղացնում ինձ և ցույց տալիս միասնության կարևորությունը:

Ես ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Չնայած ինձ ազատելուն և այդ լավ լուրին, չպետք է մոռանանք, որ բռնազավթումը մնում է մեր հիմնական խնդիրը, որը հազարավոր մարդկանց համար ստեղծում է հիմնախնդիրներ:

Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել ողջ Վրաստանի տարածքով առանց որևէ թյուրիմացության և խոչընդոտների, որն իմ համար տևեց 49 օր:

Շնորհավոր ձեր բոլորի նոր տարին և մաղթում եմ ամենայն բարիք միասնական Վրաստանում: Ես հավատում եմ, որ այս օրը շուտով կգա»,- գրում է Վաժա Գափրինդաշվիլին: