«Բուխարեստի իննյակի» գագաթնաժողովի համատեղ հռչակագրում Վրաստանի հանդեպ արտահայտված է հստակ աջակցություն
«Բուխարեստի իննյակի» գագաթնաժողովի համատեղ հռչակագրում Վրաստանի հանդեպ արտահայտված է հստակ աջակցություն

«Բուխարեստի իննյակի» գագաթնաժողովի համատեղ հռչակագրում Վրաստանի հանդեպ արտահայտված է հստակ աջակցություն:

Գագաթնաժողովին, որին մասնակցում էին Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Չեխիայի և Բալթյան երկրների ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, պատրաստակամություն հայտնեցին խորացնել հարաբերությունները կենտրոնական Եվրոպայի, Բալթյան երկրների և Սև ծովի տարածաշրջանի երկրների հետ:

«Մենք կշարունակենք աշխատել համախոհ գործընկերների հետ, հատկապես մեր հարևանության տարածքում,  խորացնելու երկխոսությունն ու գործնական համագործակցությունը», – ասվում է հռչակագրում: Այնտեղ ասվում է նաև. «Մենք վերահաստատում ենք մեր հստակ աջակցությունը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իրենց եվրոպական և եվրաատլանտյան ձգտումների իրականացման ժամանակ, այս երկրները կշարունակեն օգտվել մեր աջակցությունից, ամրապնդելով իրենց կայունությունը ցանկացած արտաքին միջամտության նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ: