Բուլղարիայում հայտարարում են, որ արգելափակելու են Հյուսիսային Մակեդոնիայի Եվրամիությանը անդամագրվելու մասին բանակցությունները
Բուլղարիայում հայտարարում են, որ արգելափակելու են Հյուսիսային Մակեդոնիայի Եվրամիությանը անդամագրվելու մասին բանակցությունները

Բուլղարիայում հայտարարում են, որ արգելափակելու են Հյուսիսային Մակեդոնիայի Եվրամիությանը անդամագրվելու մասին բանակցությունները: Բուլղարիայի արտաքին գործերի նախարար, Էկատերինա Զահարիևայի հայտարարությամբ, երկու երկրները դեռ վեճեր ունեն պատմության և լեզվի շուրջ, որոնք անհրաժեշտ է լուծել:

«Ռոյթերսի» տեղեկությամբ, Եվրամիության անդամ երկրների Եվրոպայի գործերի նախարարները, Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամագրության մասին բանակցությունները նախատեսում են սկսել նոյեմբերի 17-ին: Եթե ​​որևէ երկիր դեմ է բանակցային շրջանակին, անդամակցության բանակցությունները պաշտոնապես չեն սկսվի:

Զահարիևայի խոսքով, Հյուսիսային Մակեդոնիան չի կատարում բալկանյան երկու հարևանների միջև բարեկամության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականին և վարում է Բուլղարիայի նկատմամբ ատելության վրա հիմնված քաղաքականություն: Սոֆիան ցանկանում է, որ իր հարևանը ընդունի, որ իր ազգն ու լեզուն բուլղարական արմատներ ունեն, ինչպես նաև վերջ դնի հակաբուլղարական հռետորաբանությանը: Պաշտոնական Սկոպյեում ասում են, որ նրա ինքնությունն ու լեզուն քննարկման ենթակա չեն: