Բուլղարիայից արտաքսել են ռուս դիվանագետի
Բուլղարիայից արտաքսել են ռուս դիվանագետի

Բուլղարիան ռուս դիվանագետին արտաքսել է երկրից: Բուլղարիայի գլխավոր դատախազության լրատվությամբ, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը մեղադրվում է լրտեսության մեջ:

Տարածված լրատվությամբ, Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը հաճախ գաղտնի հանդիպումներ է անցկացրել, Բուլղարիայի քաղաքացիների և կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ, ովքեր ձեռնհասություն են ունեցել Բուլղարիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի գաղտնի լրատվություններին:

Բուլղարիայի գլխավոր դատախազությունում ասում են, որ նման միջոցառումների նպատակը եղել է պետական ​​գաղտնի տեղեկատվություն ստանալը, այդ թվում նյութական փոխհատուցման ճանապարհով: Ռուսաստանի քաղաքացին արդեն հեռացել է Բուլղարիայից: