Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը վարակվել է կորոնավիրուսով
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը վարակվել է կորոնավիրուսով

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը վարակվել է կորոնավիրուսով: Բուլղարիայի կառավարության ղեկավարի խոսքով, ցանկացած տեսակի բուժման համար նա կմնա տանը, ինչպես խորհուրդ են տվել բժիշկները:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Բորիսովը կարող է կատարել իր պարտականությունները և մշտական ​​կապի մեջ է նախարարների հետ:

Հոկտեմբերի 23-ին, Բոյկո Բորիսովը և նախարարների կաբինետի երեք անդամներ անցել են ինքնամեկուսացման մեջ, այն բանից հետո ինչ շփվել են փոխնախարարներից մեկի հետ, ում մոտ հաստատվել էր վարակը:

Բուլղարիայի առողջապահության նախարար Կոստադին Անգելովն հայտարարել էր, որ ինքը նույնպես գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ հոկտեմբերի 23-ին հանդիպել է Բորիսովի հետ:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Բուլղարիայում, ինչպես նաև Եվրամիության այլ երկրներում նկատվում է նոր վարակի կտրուկ աճ:

Հոկտեմբերի 25-ին երկրում արձանագրվել է վարակման 1 043 նոր դեպք: